Շվեդիայում «կովիդ 19»-ից մահացածների թիվը գերազանցել է 5000-ը
Շվեդիայում «կովիդ 19»-ից մահացածների թիվը գերազանցել է 5000-ը

Շվեդիայում «կովիդ 19»-ից մահացածների թիվը գերազանցել է 5000-ը: Այս մասին հաղորդում է Բի Բի Սին:

Հրապարակման համաձայն, Շվեդիայում, ի տարբերություն հարևանների, մահացության մակարդակը շատ բարձր է: 10 միլիոնանոց երկրում վարակից մահացել է 5 041 մարդ:

Շվեդիան համավարակի ժամանակ այն երկրներից էր, որը հրաժարվել էր փակել սահմանները և սահմանել արտակարգ դրություն: