Շվեդիայի թագավորը հինգ կրտսեր թոռներին զրկել է թագավորական տիտղոսներից
Շվեդիայի թագավորը հինգ կրտսեր թոռներին զրկել է թագավորական տիտղոսներից

Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստավը հինգ թոռանից խլել է թագավորական տիտղոսը: Լրատվությունն այս մասին տարածել է «Բի Բի Սին»:

Թագավորի որոշմամբ, այսուհետ երեխաները պարտավոր չեն լինելու կատարել թագավորական ընտանիքի պարտավորությունները:

Մամուլի հաղորդմամբ, նրանք լինելու են թագավորական ընտանիքի անդամներ և կրելու են դքսերի և դքսուհիների տիտղոսները:

Թագավորի այս որոշումը վերաբերում է արքայազն Ֆիլիպի երկու զավակին և և արքայադուստր Մադլենի երեք զավակներին:
Թողնել մեկնաբանություն