Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է ահաբեկչություններ կազմակերպելու մեջ մեղադրվող երեք մարդու
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է ահաբեկչություններ կազմակերպելու մեջ մեղադրվող երեք մարդու

Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է ահաբեկչություններ կազմակերպելու մեջ մեղադրվող երեք մարդու:Իրավապահները ռեյդ են իրականացրել երկրի Շվեդիայի հյուսիսային շրջաններում և Ստոկհոլմում: Ոստիկանության լրատվությամբ, ձերբակալվածները ահաբեկչությունները ծրագրել են երկար ժամանակ: Նրանց հետ միասին ոստիկանները ձերբակալել են ևս մի քանի մարդու, սակայն նրանց դեռ.ս մեղադրանք չի առաջադրվել:

Պատահարի այլ մանրամասների մասին դեռ.ս հայտարարություններ չեն արվել:

Շվեդիայի մայրաքաղաքում ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել անցած տարի ապրիլին: Ազգությամբ ուզբեկ ներգաղթյալը բեռնատարով բախվել է անցորդներին, այդյունքում զոհվել է 5 մարդ: