Շվեդիայի ՆԳ նախարարը Գիորգի Գախարիայի հետ քննարկելու է ապաստան փնտրողների և քրեական խմբավորումների հարցերը
Շվեդիայի ՆԳ նախարարը Գիորգի Գախարիայի հետ քննարկելու է ապաստան փնտրողների և քրեական խմբավորումների հարցերը

Վրաստանի ներքին գործերի նախարար, Գիորգի Գախարիան հանդիպելու է Շվեդիայի արդարադատության և ներքին գործերի նախարար, Մորգան Յոհանսոնի հետ:

Ինչպես նշել է նախարարը, Գիորգի Գախարիայի հետ հանդիպման ժամանակ քննարկելու է ապաստան փնտրողների և քրեական խմբավորումների հարցերը:

«Մենք ծրագրում ենք քննարկել ապաստան փնտրողների հարցը, ինչպես նաև միջազգային քրեական խմբավորումների հարցերը, որոնք Եվրոպա են այցելում գողություն անելու նպատակով: Այս տեսանկյունից առանձնացրել ենք չորս երկիր, դրանք են՝ Ռումինիան, Լիտվան, Լեհաստանը և Վրաստանը: Ցանկանում ենք, որ վրացական կողմը ընդունի միջոցներ այս հանցավոր գործողությունները կանխելու նպատակով: Շվեդիայում գողությունների մեծամասնությունը իրականացնում են արտասահմանից եկած մարդիկ:

Նրա խոսքերով, անցած շաբաթ հանդիպում է ունեցել Շվեդիայում Վրաստանի դեսպանի հետ: Յոհանսոնի խոսքերով Գախարիայի հետ հանդիպման ժամանակ քննարկվելու  են նաև Վրաստանի և Շվեդիայի իրավապահ մարմինների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:

«Անցած շաբաթ հանդիպել եմ Շվեդիայում Վրաստանի դեսպանի հետ և ունեցել արդյունավետ հանդիպում, ինչպես նաև գտնում եմ, որ նախարարի հետ կունենանք նույնպես արդյունավետ հանդիպում»,-հայտարարել է Յոհանսոնը:

Նախարարի խոսքերով իր համար անհայտ է, բարձրացվելու է թե ոչ հանդիպման ժամանակ, անայցագրային ռեժիմի դադարեցման հարցը: Նրա խոսքերով, Շվեդիայի համար անչափ կարևոր է հզորացնել Վրաստանի կառավարության հետ համագործակցությունը: Այս մասին Շվեդիայի արդարադատության և ներքին գործերի նախարար Մորգան Յոհանսոնը հայտարարել է Բրյուսելում, Եվրամիության արդարադատության և ներքին գործերի նախարարների հանդիպումից առաջ: