Շվեդիան Եվրամիության ոչ անդամ երկրների համար սահմանները չի բացի մինչև օգոստոսի 31-ը
Շվեդիան Եվրամիության ոչ անդամ երկրների համար սահմանները չի բացի մինչև օգոստոսի 31-ը

Շվեդիան Եվրամիության ոչ անդամ երկրների համար սահմանները չի բացի մինչև օգոստոսի 31-ը:

Շվեդիայի արդարադատության նախարարության հայտարարությամբ, Շվեդիա չեն կարողանա մեկնել նաև Եվրամիության կողմից անվտանգ հայտարարված 15 երկրների քաղաքացիները:

Բացի այդ, նախարարության պաշտոնական մամլո հաղորդագրության համաձայն, պարզեցվում է սահմանների հատման գործընթացը Եվրամիության երկրների քաղաքացիների համար:

Նախարարության հայտարարությամբ, որոշումը հիմնված է Շվեդիայի նախարարների խորհրդի հանձնարարականի վրա և այն ուժի մեջ կմտնի հուլիսի 4-ից:

Երեկ, տեղի մամուլում տարածվել էր տեղեկություն, որ Շվեդիան Եվրամիության կողմից անվտանգ հայտարարված 15 երկրների համար սահմանը կբացեր հուլիսի 4-ից: