Շվեդիան պահանջում է վտարել ռուս դիվանագետին
Շվեդիան պահանջում է վտարել ռուս դիվանագետին

Շվեդիան պահանջում է վտարել ռուս դիվանագետին: Նա մեղադրվում է Ռուսաստանի հետախուզությունում աշխատելու մեջ: Այս մասին տեղեկություն է տարածում շվեդական մամուլը:

Ինչպես տեղեկացնում են լրագրողները, 47-ամյա ռուս դիվանագետները մի քան շաբաթ առաջ հանդիպել է շվեդ ինժեներ-կոնսուլտանտին, ով կասկածվում է հօգուտ Ռուսաստանի լրտեսության մեջ: Տեղի ունեցածի պատճառով, Շվեդիայում Ռուսաստանի դեսպան Վիկտոր Տատարինցևին խորհրդակցությունների համար կանչել են Շվեդիայի արտաքին գերատեսչություն:

Հիշեցնենք, փետրվարին Ստոկհոլմում ձերբակալել են անձ, որին մեղադրանք են ներկայացրել Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու մեջ: Նա աշխատում էր տեխնոլոգիական ոլորտում: