Շուտով Գիորգոբայի տոնն է, նոյեմբերի 23-ը, և վրաց ժողովուրդը պետք է համախմբվի, որպեսզի մոբիլիզացվի. Միխեիլ Սաակաշվիլի
Շուտով Գիորգոբայի տոնն է, նոյեմբերի 23-ը, և վրաց ժողովուրդը պետք է համախմբվի, որպեսզի մոբիլիզացվի. Միխեիլ Սաակաշվիլի

Շուտով Գիորգոբայի տոնն է, նոյեմբերի 23-ը, և վրաց ժողովուրդը պետք է համախմբվի, որպեսզի մոբիլիզացվի,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Սաակաշվիլին արձագանքել է համամասնական ընտրական համակարգին անցնելու առնչությամբ խորհրդարանական մեծամասնության կողմից պատրաստված սահմանադրական փոփոխությունների քվեարկության տապալմանը:

«Ինչպես և սպասվում էր, Իվանիշվիլին խաբեց և հիմարեցրեց բոլորին: Մի բան գիտեմ, որ շուտով Գիորգոբայի տոնն է, նոյեմբերի 23-ը, և վրաց ժողովուրդը պետք է համախմբվի, որպեսզի մոբիլիզացվի: Այս ռեժիմն այլևս որևէ օրինականություն չունի, ուստի ամեն բան կախված է մեզանից: Ուժը միասնության մեջ է, մեզ մոտ կստացվի»,- հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին: