Շտապ օգնության կանչերի ցուցանիշը նվազել է, սակայն ավելացել է հիվանդանոց դիմելիությունը. Ամիրան Գամղրելիձե
Շտապ օգնության կանչերի ցուցանիշը նվազել է, սակայն ավելացել է հիվանդանոց դիմելիությունը. Ամիրան Գամղրելիձե

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն հայտարարում է, որ շտապ օգնության կանչերի ցուցանիշը նվազել է:

Ինչպես նշել է Ամիրան Գամղրելիձեն, կանչերի ցուցանիշը նվազել է մոտ 200 միավորով, սակայն ավելացել է հիվանդանոց դիմելիությունը:

«Կարելի է ասել, որ արտակարգ իրադրություն չէ, միջին տարածման ցուցանիշին ենք: Նախորդ շաբաթ գագաթնակետից հետո եղել  է նվազեցում: Շտապ օգնության ցուցանիշը նվազել է մոտ 200 միավորով, սակայն ավելացած է դիմելիությունը հոսպիտալներում: Ինչ վերաբերում է մահացածներին, լաբորատոր հաստատված մահվան 13 դեպք ունենք»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: