Շրի Լանկայում տեղի ունեցած միջադեպը ողբերգություն է քրիստոնյաների, Շրի Լանկայի և միջազգային համադաշնության համար. Սալոմե Զուրաբիշվիլի
Շրի Լանկայում տեղի ունեցած միջադեպը ողբերգություն է քրիստոնյաների, Շրի Լանկայի և միջազգային համադաշնության համար. Սալոմե Զուրաբիշվիլի

Շրի Լանկայում տեղի ունեցած միջադեպը ողբերգություն է քրիստոնյաների, Շրի Լանկայի և միջազգային համադաշնության համար,-այսպես է արձագանքել Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին այսօր Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքին: Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունը տարածվել է նրա «թվիթերի» էջում:

«Շրի Լանկայում տեղի ունեցած միջադեպը ողբերգություն է քրիստոնյաների, Շրի Լանկայի և միջազգային համադաշնության համար: Սուրբ հարության տոնին Վրաստանը աղոթում է զոհվածների համար և կանգնած է Շրի Լանկայի կողքին»,-նշված է հայտարարության մեջ:

Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչությունների արդյունքում զոհերի թիվը հասել է 185-ի: