Շրի Լանկայում ահաբեկիչները կրկին պատրաստում են հարձակումներ. ԱՄՆ-ի պետքարտուղարություն
Շրի Լանկայում ահաբեկիչները կրկին պատրաստում են հարձակումներ. ԱՄՆ-ի պետքարտուղարություն

ԱՄՆ-ի պետքարտուղարությունում հայտարարում են, որ Շրի Լանկայում ահաբեկիչները կրկին պատրաստում են հարձակումներ: Այս հայտարարությունը տարածվել է ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության կայ էջում:

«Ահաբեկչական խմբերը շարունակում են պատրաստել հարձակումներ: Ահաբեկիչների թիրախ հնարավոր է հանդիսանան զբոսաշրջային գոտիները, տրանսպորտայինուղիները, խանութները, տեղական իշխանությունների շենքերը, հյուրանոցները, ակումբները, ռեստորանները, աղոթատեղիները և այգիները»,-ասված է պետքարտուղարության հայտարարության մեջ:

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը կոչ է արել իր քաղաքացիներին և դիվանագետներին ցուցաբերել զգուշություն:

Շրի Լանկայում ապրիլի 21-ին տեղի ունեցած ահաբեկչության հետ.անքով զոհերի թիվը հասել է 290-ի: Տուժել է մոտ 500 մարդ: