Շրի-Լանկայում ահաբեկչությունների հետևանքով զոհերի թվի առնչությամբ հրապարակվել են ճշտված տվյալներ
Շրի-Լանկայում ահաբեկչությունների հետևանքով զոհերի թվի առնչությամբ հրապարակվել են ճշտված տվյալներ

Շրի-Լանկայում ահաբեկչությունների հետևանքով զոհերի թվի առնչությամբ հրապարակվել է նոր տեղեկություն:

Երկրի առողջապահության նախարարության տվյալներով, զոհվել է 253 մարդ: Մինչ այդ տեղեկություն էր տարածվում 359 զոհի մասին:

Նախարարության տեղեկությամբ, զոհերի մասին սխալ տեղեկության տարածումն ուներ մի քանի պատճառ, այդ թվում դիերը ճանաչելու գործընթացում:

Շրի-Լանկայում ահաբեկչությունների սերիան իրագործվել էր ապրիլի 21-ին, զոհվել էր 253 մարդ, տուժել՝ ավելի քան 500-ը: