Շոտլանդիայի անկախության հարցով Բրիտանիայի վարչապետը վախենում է ժողովրդավարությունից. Շոտլանդիայի առաջին նախարար
Շոտլանդիայի անկախության հարցով Բրիտանիայի վարչապետը վախենում է ժողովրդավարությունից. Շոտլանդիայի առաջին նախարար

Շոտլանդիայի անկախության հարցով, Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վախենում է ժողովրդավարությունից,- այս մասին հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար, Նիկոլա Սթերջենը:  Այս մասին հաղորդում է «Ռոյտերը»:

Շոտլանդիայի առաջին նախարարը ներկայացրել է ծրագիր, որի համաձայն, մայիսին ծրագրված ընտրություններում հաղթանակի դեպքում, Նիկոլա Սթերջենը անց է կացնելու նոր հանրաքվե:

2014 թվականին անցկացված հանրաքվեի ժամանակ, շոտլանդացիների 55 տոկոսը չի աջակցել Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալուն:

Նիկոլա Սթերջենի «Շոտլանդիայի ազգային կուսակցությունը» պնդում է, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը փոխել է իրավիճակը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ասում է, որ մինչ նոր հանրաքվեն պետք է անցնի առնվազն 40 տարի: