Շոթա Ռուսթավելիի անվան պետական դրամատիկական թատրոնին շնորհվել է ազգային թատրոնի կարգավիճակ
Շոթա Ռուսթավելիի անվան պետական դրամատիկական թատրոնին շնորհվել է ազգային թատրոնի կարգավիճակ

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով, Շոթա Ռուսթավելիի անվան պետական դրամատիկական թատրոնին շնորհվել է ազգային թատրոնի կարգավիճակ,- այս մասին հաղորդում է Ռուսթավելի թատրոնը:

«Այսուհետ թատրոնի անվանումը կլինի՝ Շոթա Ռուսթավելիի անվան ազգային թատրոն», – նշված է Ռուսթավելիի թատրոնի ֆեյսբուքյան էջում: