Շնորհավորում եմ Վրաստանին, նոր նախագահը կին է, ով ունի քաղաքական և դիվանագիտական մեծ փորձ. Արմեն Սարգսյան
Շնորհավորում եմ Վրաստանին, նոր նախագահը կին է, ով ունի քաղաքական և դիվանագիտական մեծ փորձ. Արմեն Սարգսյան

Վրաստանը և Հայաստանը միմյանց կապում է հարևանական, եղբայրական և հազարամյա պատմությունը, սա օրինակելի է, որ երկու ազգ ապրում է կողք կողքի և չի ունեցել լուրջ խնդիրներ,-այս մասին հայտարարել է Հայաստանի հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքերով Վրաստանը և Հայաստանը եղբայրական երկրներ են, հենց այդ պատճառով նա մասնակցել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը:

«Շնորհավորում եմ Վրաստանին և նախագահին, սա մեծ իրադարձություն է, որ Վրաստանի հանրապետության նոր նախագահը կին է, ով ունի քաղաքական և դիվանագիտական մեծ փորձ: Նորընտիր նախագահին ցանկանում եմ հաջողություններ: Համոզված եմ, որ սա առաջին, սակայն ոչ վերջին կին նախագահն է Վրաստանում: Շնորհավորում եմ և սպասում, նոր նախագահի, կառավարության, խորհրդարանի և, որն կարևոր է վրաց ժողովրդի հետ աշխատանքի, մեր հարաբերությունների խորացման համար»,-հայտարարել է Հայաստանի նախագահը, որը այսօր Թելավիում մասնակցել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը: