Շնորհակալություն վրաց համավարակաբաններին, բժիշկներին, մեր ժողովրդին, որոնք ցուցադրել են բարձր հասարակական կուլտուրա և վստահել իշխանություններին. Բիձինա Իվանիշվիլի
Շնորհակալություն վրաց համավարակաբաններին, բժիշկներին, մեր ժողովրդին, որոնք ցուցադրել են բարձր հասարակական կուլտուրա և վստահել իշխանություններին. Բիձինա Իվանիշվիլի

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ, Բիձինա Իվանիշվիլին Կոջորիում, մեծամասնական պատգամավորների թեկնածուներին ներկայացնելու ժամանակ ելույթ ունենալիս շնորհակալություն է համավարակաբաններին և բժիշկներին:

«Ես ուրախ եմ, որ մենք շատ շուտ վերադարձանք մեր բնականոն կյանքին: Ես ցանկանում են սկսել շնորհակալությունով: Շնորհակալություն համավարակաբաններին և բժիշկներին: Շնորհակալություն «Վրացական երազանքի» թիմին, որը անձնուրաց աշխատել է և փրկել երկիրը մեծ աղետից: Հատուկ շնորհակալություն իմ ժողովրդին, ովքեր ցուցաբերեցին բարձր սոցիալական մշակույթ, վստահեցին կառավարությանը և համախմբվեցին նրա շուրջ»,- ասել է Բիձինա Իվանիշվիլին:

Ըստ նրա, ճգնաժամը ցույց տվեց բոլորին, որ երկիրը կառավարումը լավ ձեռքերում է և որ «Վրացական երազանքի» կառավարությունը երկրում խաղաղության, կայունության երաշխավոր է: