Շնորհակալություն մեր ակտիվիստներին, ովքեր դիմանում են բազմաթիվ սադրանքների, որպեսզի չվնասվի ընտրական միջավայրը
Շնորհակալություն մեր ակտիվիստներին, ովքեր դիմանում են բազմաթիվ սադրանքների, որպեսզի չվնասվի ընտրական միջավայրը

Ցանկանում եմ, շնորհակալություն հայտնել հազարավոր և տասը հազարավոր ակտիվիստներին, ովքեր այս օրերին, մեր հորդորներին համապատասխան, դիմանում են բազմաթիվ սադրանքների, որպեսզի չվնասվի ընտրական միջավայրը,- այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Մամուկա Մդինարաձեն՝ այսօրվա մամլո ասուլիսին:

Ինչպես նշել է Մդինարաձեն, տասնյակ դեպքեր են տեղի ունենում շրջաններում, ամեն օր, որոնց կարելի է արձագանքել:

«Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր հնազանդվում են, յուրացնում են մեր հորդորները, որպեսզի չվնասվի նախընտրական միջավայրը և «Ազգային շարժման», դրա խմբավորման տեղի ներկայացուցիչների սադրանքներին ոչ մի դեպքում չտրվել»,- հայտարարել է Մդինարաձեն:

Հարցին, ինչպես կգնահատեր Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանի հայտարարությունը, ընտրությունների թափանցիկ և արդար անցկացվելու վերաբերյալ, Մամուկա Մդինարաձեն  նշել է. «Նման ուղերձներ ամեն օր տարածվում են նաև մեր կողմից: Ողջունելի է մեր գլխավոր բարեկամ և ռազմավարական գործընկեր երկրի ներկայացուցչի կողմից, ով շատ օբյեկտիվորեն է ղեկավարում գործընթացը: Դուք տեսնում եք, որ նա իրադարձությունները ամենաօբյեկտիվորեն գնահատողներից մեկն է»: