Շնորհակալություն եմ հայտնում Եվրամիությանը, Վրաստանին ցուցաբերած օգնության համար. Կվիրիկաշվիլի
Շնորհակալություն եմ հայտնում Եվրամիությանը, Վրաստանին ցուցաբերած օգնության համար. Կվիրիկաշվիլի

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկիաշվիլին շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը այն օգնության համար, որը ԵՄ-ն ցուցաբերում է Վրաստանին:

Այս հայտարարությունը Գիորգի Կվիրիկաշվիլին արել է «Գյուղում՝ առավել լավ կյանքի համար» համաժողովին: Կոնֆերանսին ամփոփում են գյուղատնտեսության զարգացման Եվրոպայի դրացիական ծրագրի (ENPARD) առաջին փուլի արդյունքները և պետք է հայտարարվի Եվրամիության կողմից գյուղատնտեսության ոլորտում հետագա ֆինանսավորման մասին:

Վարչապետի հայտարարությամբ, Վրաստանի կառավարությունը ակտիվ աշխատում է, որպեսզի Վրաստանի ագրոբիզնեսում դառնա արտահանումային երկիր:

 

«Ասոցացման պայմանագիրը ստորագրելուց հետո Վրաստանի առջև ծառացել են նոր պարտականություններ և այդ պարտականությունները Եվրամիության օգնությամբ կատարում է փուլ առ փուլ: Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել Եվրամիությանը, այս մեծ հնարավորությունների համար»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին: