Շնորհակալություն եմ հայտնում մեր խիզախ զինծառայողներին միջազգային խաղաղության և անվտանգության մեջ կատարված կարևոր ավանդի համար. Դավիթ Զալկալիանի
Շնորհակալություն եմ հայտնում մեր խիզախ զինծառայողներին միջազգային խաղաղության և անվտանգության մեջ կատարված կարևոր ավանդի համար. Դավիթ Զալկալիանի

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին շնորհակալություն հայտնեց Վրաստանի Պաշտպանության ուժերի զինված անձնակազմին, Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում 17 տարվա ծառայության, միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդի համար:

Այս մասին Դավիթ Զալկալիանին գրել է «Թվիթեր» սոցիալական ցանցում:

«Վրաստանի պաշտպանության նախարարության վերջին ստորաբաժանումը վերադարձել է հայրենիք, այդպիսով ավարտելով Աֆղանստանում 17 տարվա առաքելությունը: Մենք շատ երախտապարտ ենք մեր քաջ զինծառայողներին միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործում նշանակալի ներդրման համար», – գրել է Դավիթ Զալկալիանին:

Վրաստանի Պաշտպանության ուժերի զինծառայողներն ավարտել են 17 տարվա հաջող ծառայությունը աշխարհում ամենաթեժ կետերից մեկում, գլոբալ անվտանգության ամրապնդման գործում: Վրացական վերջին ստորաբաժանումն Աֆղանստանից արդեն վերադարձել է հայրենիք: