Շնորհակալություն եմ հայտնում այն 84 երկրին, որոնք աջակցել են բանաձևին, դա ցույց է տալիս, որ Վրաստանը միջազգային օրակարգում է. Սալոմե Զուրաբիշվիլի
Շնորհակալություն եմ հայտնում այն 84 երկրին, որոնք աջակցել են բանաձևին, դա ցույց է տալիս, որ Վրաստանը միջազգային օրակարգում է. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է բռնազավթված տարածքներից բռնի տեղահանված անձանց մասին ՄԱԿ-ի կողմից ընդունած բանաձևին  և շնորհակալություն է հայտնում երկրներին, որոնք աջակցել են փաստաթղթին:

«Շնորհակալ եմ այն 84 երկրից, որոնք աջակցել են բռնազավթված տարածքներից բռնի տեղահանված անձանց մասին բանաձևին: Սա ցույց է տալիս, որ չնայած համաշխարհային ճգնաժամին, Վրաստանը միջազգային օրակարգում է: Միջազգային հանրությունը աջակցում է բռնի տեղահանված անձանց իրավունքների վերականգնմանը և նրանց հայրենիք վերադառնալու իրավունքին: Դա աննախադեպ աջակցություն է»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Նյու Յորքում, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը, 74-րդ նստաշրջանում  ընդունել է Վրաստանի և 54 երկրների նախաձեռնած բանաձևը `«Աբխազիայից, Վրաստան և Ցխինվալի տարածաշրջանից/Հարավային Օսիա, Վրաստան, բռնի տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին»: