Շնորհակալություն ընտրողներին, «Վրացական երազանքի» ակտիվիստներին, երիտասարդներին, դուք եք բերել այս հաղթանակը. Բիձինա Իվանիշվիլի
Շնորհակալություն ընտրողներին, «Վրացական երազանքի» ակտիվիստներին, երիտասարդներին, դուք եք բերել այս հաղթանակը. Բիձինա Իվանիշվիլի

Շնորհակալություն ընտրողներին, «Վրացական երազանքի» ակտիվիստներին, երիտասարդներին, դուք եք բերել այս հաղթանակը,- այս մասին «Վրացական երազանք» կուսակցության նախագահ, Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է կուսակցության գրասենյակի մոտ, որտեղ տոնում են խորհրդարանական ընտրություններում հաղթանակը:

«Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր ընտրողներին, շնորհակալություն «Վրացական երազանքի» ակտիվիստներին, առաջնորդներին, ձեզ երիտասարդներին, դուք եք բերել այս հաղթանակը: Հատկապես պետք է ընդգծեմ, որ «Վրացական երազանքը» որպես կուսակցություն, երրորդ անգամ հաղթում է սկզբունքային ընտրություններում: Այն, ինչ ցանկանում էր մեր երկիրը, ամուր թիմ, մենք դա ստացանք:

Ամենակարևորն այն է, որ վրացի ընտրողները սովորեցին շատ արագ, վերլուծել, ինչը եվրոպացիները շատ ավելի երկար ժամանակ պահանջեցին:

Այնպես որ, շատ շնորհակալ եմ: Կրկին շնորհակալություն «Վրացական երազանք»-ին և նրա առաջնորդներին, ողջ թիմին: Վստահեցնում եմ ձեզ, որ Վրաստանն այսօր արժանի ընտրություն է կատարել: Վստահեցնում եմ ձեզ, որ «Վրացական երազանքը», որի հիմնադիրը ես եմ արժանի թիմ է, վրացի ընտրողները չեն սխալվել:

Առաջնորդների մի մասն այստեղ է, մյուս մասը տեղերում հետևում է գործընթացին: Մեկ անգամ .ս հավաստիացնում եմ ձեզ, որ այս կուսակցությունը կմնա ժողովրդական և կլինի ժողովրդի ծառայության մեջ: Շնորհակալություն մեր ընտրողներին: Կեցցեն մեր հաղթանակները, կեցցե մեր երկիրը»,- հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին:

Չորս հեռուստատեսություն հրապարակել է ընտրական էգզիթփոլների արդյունքները, բոլոր արդյունքների արդյունքում առաջին տեղում «Վրացական երազանքն է»: