Շնորհակալություն բոլորին, ով տարիների ընթացքում աջակցում էր Վրաստանին և վրաց ժողովրդին, ռազմավարական գործընկերներին, Եվրամիությանը, ԱՄՆ-ին. Բիձինա Իվանիշվիլի
Շնորհակալություն բոլորին, ով տարիների ընթացքում աջակցում էր Վրաստանին և վրաց ժողովրդին, ռազմավարական գործընկերներին, Եվրամիությանը, ԱՄՆ-ին. Բիձինա Իվանիշվիլի

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին և ռազմավարական գործընկերներին:

Ինչպես նշել է Բիձինա Իվանիշվիլին, վրացիների բնությունը զարգալն է ու առաջընթացը:

«Մենք միշտ հավատարիմ ենք, մենք հավատարիմ ենք եվրոպական և եվրաատլանտյան ուղղուն, ինչը պայմանավորված էր վրաց ժողովրդի անսասան կամքով, ինչը մեր պետության հիմքն է: Ես կցանկանայի օգտվել այս առիթից և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ աջակցում են Վրաստանին և վրաց ժողովրդին, մեր արևմտյան ընկերներին, Եվրամիությանը, մեր ռազմավարական գործընկերոջը ՝ Միացյալ Նահանգներին»,- ասել է Բիձինա Իվանիշվիլին, ով ներկայացրել է «Վրացական երազանք»-ի մեծամասնական թեկնածուներին: