«Շիոնոգի» ճապոնական ընկերությունը սկսել է կորոնավիրուսի դեմ դեղորայքի փորձարկումը մարդկանց մեջ
«Շիոնոգի» ճապոնական ընկերությունը սկսել է կորոնավիրուսի դեմ դեղորայքի փորձարկումը մարդկանց մեջ

Ճապոնական «Շիոնոգի» ընկերությունը սկսել է «կովիդ 19»-ի դեմ դեղամիջոցի փորձարկումը մարդկանց մեջ: Այս մասին տեղեկատվություն է տարածում ամերիկյան «Wall Street Journal» հրատարակությունը:

Խոսքը վերաբերում է հաբերին, որի պետք է ընդունել օրական մեկ անգամ և այն վարակը կչեզոքացնի առաջին ընդունումից հինգ օր անց:

Մարդկանց վրա դեղամիջոցի փորձարկումները սկսվել են երեք ամիս առաջ և հավանաբար կշարունակվի մինչև տարվա վերջ:

Ուսումնասիրության առաջին փուլին կմասնակցի մինչև 100 մարդ: Հետազոտության մեջ ներգրավված մարդկանց թիվը աստիճանաբար կավելանա:

Ճապոնական «Շիոնոգի» ընկերության ղեկավար Իսաո Տասիրոգին ասում է, որ հաջողության հասնելու դեպքում ընկերությունը պատրաստ կլինի համագործակցել ցանկացած միջազգային կորպորացիայի հետ `դեղամիջոցը աշխարհում տարածելու համար:

«Փայզեր» ու «Merc» ընկերություններն արդեն աշխատում են «կովիդ 19»-ի բուժման համար հաբեր ստեղծելու վրա:

Թողնել մեկնաբանություն