Շինդիսիի ճակատամարտը օրինակ է, որ գոյություն չունեն փոքր և մեծ մարտեր. Վրաստանի նախագահ
Շինդիսիի ճակատամարտը օրինակ է, որ գոյություն չունեն փոքր և մեծ մարտեր. Վրաստանի նախագահ

Վրաստանի նախագահը հայտարարություն է տարածել Շինդիսիի ճակատամարտի 10-րդ տարելիցի կապակցությամբ և հիշել զոհված հերոսների անձնազոհությունը: Գիորգի Մարգվելաշվիլու հայտարարությամբ, Շինդիսիի պայքարը՝ հերոսության խորհրդանիշ է:

«Շինդիսիի ճակատամարտը 2008 թվականի Օգոստոսյան պատերազմի առանձնահատուկ դրվագն է: 10 տարի առաջ այս օրը Շինդիսիում մեր հայրենակիցները իրենց կյանքի գնով, հերոսաբար պաշտպանեցին իրենց հայրենիքը վայրագ թշնամուց:

Այս օրը օրինակ է, որ գոյություն չունեն փոքր և մեծ ճակատամարտեր: Մենք հպարտությամբ ենք հիշում այս օրը, երբ չկարողացան կոտրել այն մարդկանց, որոնց դեմ մշակվել էր աշխարհում ամենաուժեղ պետական մեքենան: Վրաց մարտիկները մինչև վերջ դիմադրեցին: Նրանցից 17-ը հերոսաբար ընկան մարտի դաշտում: Շնորհակալություն և փառք նրանց անուններին և հիշատակին»,- նշված է Վրաստանի նախագահի հայտարարությունում:

Շինդիսիի պատերազմը տեղի էր ունեցել 2008 թվականի օգոստոսի 11-ին: Ռուսական զորքի հետ անհավասար պայքարում զոհվել է 17 վրացի – Ալեքսանդրե Օնիանի, Էմզար Ծիլոսանի, Վեփխվիա Ջիշկարիանի, Զվիադ Կացաձե, Թեյմուրազ Բերիձե, Իլիա Գաբունիա, Իլիա Շեղլաշվիլի, Իրակլի Ջանելիձե, Կախա Կոշաձե, Լևան Մելքաձե, Մարլեն Բարամիա, Միխեիլ Դվալիշվիլի, Նիկոլոզ Փորչխիձե, Ռոման Զոիձե, Ռուսլան Ծուլաձե, Ֆելիքս Կակաուրիձե և Շմագի Կուպատաձե: