«Շինդիսի» ֆիլմի ամերիկյան պրեմիերան կայանալու է նոյեմբերի 7-ին և 8-ին
«Շինդիսի» ֆիլմի ամերիկյան պրեմիերան կայանալու է նոյեմբերի 7-ին և 8-ին

«Օսկարում» Վրաստանի թեկնածու ֆիլմի, «Շինդիսիի» ամերիկյան պրեմիերան անցկացվելու է նոյեմբերի 7-ին և 8-ին: Տեղեկությունը տարածում է ֆիլմի պրոդյուսերական խումբը: Ֆիլմի պրեմիերան նախատեսված է «Asian World Film Festival»-ի շրջանակներում:

Օրեր առաջ, «Շինդիսի» ֆիլմը Վարշավայի միջազգային կինոփառատոնում դարձել է գրան պրիի դափնեկիր:

Ֆիլմը նկարահանել է Դիտո Ցինցաձեն՝ 2008 թվականի օգոստոսի 11-ին, Շինդիսի գյուղում երկրորդ հետևակային բրիգադի ինժեներական քսանյակի և Ռուսաստանի 58-րդ բանակի հարյուրյակի միջև կայացած անհավասար մարտի մասին: