Շինարարական ընկերությունները թյուրիմացության մեջ են գցում Վարկեթիլիի երրորդ մասիվի վթարային բնակելի տներում ապրող քաղաքացիներին
Շինարարական ընկերությունները թյուրիմացության մեջ են գցում Վարկեթիլիի երրորդ մասիվի վթարային բնակելի տներում ապրող քաղաքացիներին

Շինարարական ընկերությունները, Վարկեթիլիի երրորդ մասիվի բնակելի տների բնակչության հետ, քաղաքապետարանի կողմից ծրագրվող զարգացման ծրագիրը շրջանցելով, վարում են բանակցություններ,- այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է մայրաքաղաքի կառավարության նիստում:

«Ցավոք, Թբիլիսիում շատ են վթարային շենքերը: Նրանց մի մասը մշակութային ժառանգության հուշարձաններ են: Կան սովորական շենքեր, որոնց վթարային վիճակը սահմանվում է ըստ անվանակարգերի: Այս խնդիրը գոյություն ունի բոլոր շրջաններում, սակայն, այս դեպքում, խոսքը Սամգորիի շրջանի, Վարկեթիլիի երրորդ մասիվի մասին է, որտեղ գտնվում են երրորդ և չորրորդ կարգի բազմաթիվ վթարային շենքեր, իսկ ոմանք էլ հինգերրորդ կարգի են: Այս տարածքի զարգացման հայեցակարգն արդեն մշակվել է քաղաքապետարանի կողմից: Մենք տեսլական ենք դրել այն մասին, թե ինչպես կարելի է զարգացնել այս հատուկ տարածքը և ինչ պետք է կառուցվեն այս վնասված շենքերի փոխարեն»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Ըստ Թբիլիսիի քաղաքապետի, առաջիկայում հայեցակարգը կուղարկվի քաղաքային խորհուրդ, որից հետո շինարարական ոլորտի հետ կսկսվեն հաղորդակցությունները և կհայտարարվի մրցույթ: Իսկ մինչ այդ, մայրաքաղաքի քաղաքապետը շինարարական ընկերության ներկայացուցիչներին կոչ է անում զերծ մնալ կեղծ խոստումներ տալուց:

«Շինարարական ընկերությունների կողմից փորձ կա նախապես գողանալ նախագծերը: Որով մենք ստանում ենք այն, որ բնակչությանը գցում են մոլորության մեջ և նրանք ունեն կեղծ սպասումներ: Ուստի, առաջին հերթին, ես կցանկանայի կոչ անել այն մարդկանց, ովքեր բանակցություններ են վարում ոչլիիրավ տեղեկատվության հիման վրա և որոշակի խոստումներ են տալիս բնակչությանը, զերծ մնալ նման գործողություններից և չվնասել ամբողջ գործընթացը»,- ասել է Կախա Կալաձեն:

Մայրաքաղաքի քաղաքապետը բնակչությանը խորհուրդ է տալիս նախքան հայեցակարգի վերաբերյալ որոշում կայացնելը պայմանագրեր չկնքել: