Շիդա Քարթլիում այսօր արձանագրվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք, նրանցից 4-ն անչափահաս է
Շիդա Քարթլիում այսօր արձանագրվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք, նրանցից 4-ն անչափահաս է

Շիդա Քարթլիում այսօր արձանագրվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք:

Վարակակիրներից 4-ը երեխա է, նրանցից երեքը Գորիի հոգևոր գիմնազիայի աշակերտ է:

Նոր հաստատված դեպքերից մեկը «Դիա» հեռուստաընկերության լրագրող է: Նրա շփման շրջանակը մասամբ զննված է, սակայն հետազոտությունը շարունակվում է: Շրջանում ինքնամեկուսացման մեջ է 743 անձ:

Շիդա Քարթլիում հաստատված է կորոնավիրուսի 163 դեպք: