Շեկվեթիլիում գտվող «Պարագրաֆ» հյուրանոցը, «Ավտոգրաֆ Քոլեքշենի» հյուրանոցների միջև Եվրոպայում զբաղեցրել է առաջին տեղը (ֆոտոշարք)
Շեկվեթիլիում գտվող «Պարագրաֆ» հյուրանոցը, «Ավտոգրաֆ Քոլեքշենի» հյուրանոցների միջև Եվրոպայում զբաղեցրել է առաջին տեղը (ֆոտոշարք)

«Մարիոտ Ինթերնեյշնլ» (Marriott International) «Պարագրաֆ» հյուրանոցը, «Ավտոգրաֆ Քոլեքշենի» (Autograph Collection) հյուրանոցների միջև Եվրոպայում զբաղեցրել է առաջին տեղը:

Այս մասին լրատվությունը տարածում է «Պարագրաֆ ռեսորտ և սպա Շեկվեթիլին»:

Նրանց լրատվությամբ, կարգավիճակը սահմանվել է սպառողների գոհ լինելու ինդեքսով: Դրա հետ մեկտեղ, նշված հյուրանոցը այդ տվյալներով առաջ է անցել ՝ Միլանում, Կոպենհագենում, Վարշավայում, Բարսելոնայում և Եվրոպայի այլ քաղաքներում գտնվող հյուրանոցներից:

«Մերիտո» փոխնախագահ Ջոն Լայսենսի խոսքերով, սպառողների գոհ լինելու ինդեքսը հյուրանոցի հաջողության հիմնական ցուցանիշն է:

««Պարագրաֆը» լավագույն հանգստի վայր է, որը հյուրերի վրա թողնում է վառ տպավորություններ, որը համապատասխանում է «Մերիոտի» ծառայություններին և վրացական հյուրընկալությանը: Հպարտ ենք, որ «Պարագրաֆ Շեկվեթիլին» ավտոգրաֆի հավաքածուի մասն է: Բացումից մեկ տարի անց հյուրանոցը հասել է լուրջ հաջողության»,-հայտարարել է Ջոն Լայսենսը:

Ինչպես նշված է հյուրանոցի լրատվության մեջ, 220 համարանոց հյուրանոցում աշխատում է 450 մարդ: Հյուրանոցում կա 1600 խորանարդ մետր չափսի ակվարիում, 115 մետրի վրա ծով մտնող լողավազան, երեխաների զվարճանքի կենտրոն, ձմեռային այգի, լայնածավալ կոնֆերանսների դահլիճ և ռեստորաններ:

Հյուրանոցի ընդհանուր ներդրումը կազմում է 100 մլն. ԱՄՆ դոլար և նրա շինարարությունը ավարտվել է 2017 թվականին: