Շատիլիի ճանապարհին, որտեղ տեղի է ունեցել ավտովթարը աշխատում են քրեագետները
Շատիլիի ճանապարհին, որտեղ տեղի է ունեցել ավտովթարը աշխատում են քրեագետները

Շատիլիի ճանապարհին, Բիսո գյուղի մոտակայքում, Բարիսախո գյուղից 15 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ երեկ տեղի էր ունեցել ողբերգական դեպքը, ընթանում են հետաքննչական գործողություններ: Այս րոպեներին դեպքի վայրում աշխատում են քրեագետները: Գործողության ավարտից հետո մասնագետները հատուկ տեխնիկայով դուրս են բերելու միկրոավտոբուսը:

Ողբերգական դեպքի հետևանքով զոհվել է 17 և ծանր վիրավորվել երեք մարդ: Ինչպես ասում են ականատեսները, վթարից մի քանի րոպե շուտ, միկրոավտոբուսի ուղևորները տեղացիներից գնել են մեղր և հենց նշված մարդն է լսել թե ինչպես է ուղևորատար միկրոավտոբուսը ընկել ձորը:

Տարածված տեղեկությամբ, վարորդին չի հաջողվել ենթարկել ղեկը, որից հետո բախվել է ճանապարհին կանգնած Ջիպ մակնիշի մեքենային և ընկել ձորը: