Շատ կարևոր է միավորվել հիմնական արժեքների շուրջ, դրանում կարող եք ունենալ Եվրամիության ներգրավվածության հույսը. Շառլ Միշել
Շատ կարևոր է միավորվել հիմնական արժեքների շուրջ, դրանում կարող եք ունենալ Եվրամիության ներգրավվածության հույսը. Շառլ Միշել

Շատ կարևոր է միավորվել հիմնական արժեքների շուրջ, դրանում կարող եք ունենալ Եվրամիության ներգրավվածության հույսը. Շառլ Միշել,- այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

«Մենք խոսեցինք նաև հակամարտությունների մասին: Մեկ անգամ ևս կրկնել եմ Եվրամիության ամուր դիրքորոշումը Վրաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ: Այսօր ինձ հնարավորություն կտրվի այցելեմ բռնազավթված գծի մոտ:

Վրաստանին ևս մեկ հիշեցում, որ միասնությունը շատ կարևոր է, միավորումը հիմնական արժեքների շուրջ, և դրանում, իհարկե, կարող եք ունենալ Եվրամիության ներգրավման հույսը», – հայտարարել է Շառլ Միշելը:

Վրաստանում այցով գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելը սկսել է իր պաշտոնական հանդիպումները:

Այցի շրջանակներում Շառլ Միշելը առաջին հանդիպումը անց է կացրել Օրբելիանիների պալատում, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Նախատեսվում են հանդիպումներ նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի և քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ:

Եվրոպական խորհրդի նախագահը կայցելի նաև Խուրվալեթի գյուղի մերձակայքում գտնվող բռնազավթված գծի մոտ, կմասնակցի Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության նոր գրասենյակի բացմանը և կդիտի Եվրամիության կողմից ֆինանսավորվող նախագծերը: Շառլ Միշելը Վրաստանից կմեկնի մարտի 2-ին: