Շատ հստակ կոչ էր ընդդիմությանը, որ մտնեն խորհրդարան, հուսով ենք ընդդիմությունը լսում է Եվրախորհրդի հստակ հայտարարությունները. Իրակլի Կոբախիձե
Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կարևոր օր էր մեր երկրի համար: Քննարկվեց Տինի Կոքսի կողմից ներկայացված ընտրությունների վերաբերյալ զեկույցը, և ևս մեկ անգամ ընդգծվել է, որ ընտրություններն անց են կացվել մրցակցային և ազատ միջավայրում,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Նրա խոսքով, մոնիտորինգի զեկույցը հաստատվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից, որտեղ Վրաստանի համար ներկայացվել են հանձնարարականներ:
«Այս հանձնարարականները արտացոլում է մեր ոգին: Մասնավորապես, մենք խոսում ենք այն մասին, որ այս ընտրություններում բացահայտված բոլոր խախտումները պետք է ստուգվեն, և այդ պատճառով մենք ընդդիմությանը առաջարկում ենք ստեղծել հետաքննչական հանձնաժողով», – հայտարարել է Կոբախիձեն:
Բացի այդ, Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, շատ հստակ կոչ կա ընդդիմությանը, որ նրանք պետք է մտնեն խորհրդարան և սկսեն խորհրդարանական աշխատանքը:
«Մենք դեռ հույս ունենք, որ ընդդիմությունը կդիտարկի Եվրոպայի խորհրդի այդ հստակ հայտարարությունը: Բացի այդ, մենք շատ կարևոր երկկողմ հանդիպում ունեցանք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի հետ, որտեղ քննարկեցինք մեր պատվիրակության և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի միջև համագործակցության հեռանկարները», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: