Շատ ցավալի է, ինչ տեղի ունեցավ Բուքնարի գյուղում, hուսով եմ, որ շուտով ամեն ինչ կկայունանա և մեկ ազգի ներկայացուցիչները կշարունակեն ապրել միասին մեկ գյուղում. Արևմտյան Վրաստանի մուֆթ
Շատ ցավալի է, ինչ տեղի ունեցավ Բուքնարի գյուղում, hուսով եմ, որ շուտով ամեն ինչ կկայունանա և մեկ ազգի ներկայացուցիչները կշարունակեն ապրել միասին մեկ գյուղում. Արևմտյան Վրաստանի մուֆթ

Հուսով եմ, որ շուտով ամեն ինչ կկայունանա և մեկ ազգի ներկայացուցիչները կշարունակեն ապրել միասին մեկ գյուղում,- այս մասին արևմտյան Վրաստանի մուֆթ, Ադամ Շանթաձեն հայտարարել է Բուքնարի գյուղում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

Առաջին հերթին, ցանկանում եմ նշել, որ շատ ցավալի է, ինչ տեղի ունեցավ Բուքնարի գյուղում: Բռնությունն ու արճակատումն անընդունելի են: Տարբեր խնդիրների լուծման միակ այլընտրանքային ճանապարհը երկխոսությունն ու բանակցություններն են: Երեկ այս պատմությունը լսելուն պես ես այցելեցի Բուքնարի, տեղում զրուցեցի այնտեղի մեր հավատացյալների հետ: Իրենք նույնպես ցավով են նշում այն, թե ինչի ականատեսն եղավ գյուղը և պատրաստակամություն են հայտնում կայունացնել իրավիճակը: Սակայն պահանջում են, որ չխոչընդոտեն նրանց աղոթքներին: Մի քանի ամիս է, ինչ աղոթքներ են անց կացվում: Մենք այսօր բոլորս միասին պետք է աշխատենք, պետք է հոգ տանենք `պետությունը, հասարակությունը, հոգևորականությունը, նույն լրատվամիջոցները` իրավիճակը կայունացնելու համար, և մենք պետք է լինենք սահմանադրությամբ ճանաչված դավանանքի ազատության երաշխավորը: Այսօր, ինչպես ինձ տեղեկացրին, որ հանդիպում է տեղի ունեցել իշխանությունների ներկայացուցիչների հետ, շատ գոհ են մնացել հավատացյալները: Հուսով եմ ՝ ամեն ինչ կկայունանա ամենակարճ ժամանակում և կրկին միասին, մեկ ազգի ներկայացուցիչները կշարունակեն ապրել մի գյուղում ՝ բարյացակամորեն: Մենք բոլորս այս երկրի զավակներն ենք: Մենք պետք է հոգ տանենք միմյանց մասին: Բազմազանությունը, տվյալ դեպքում կրոնականը, մեր երկրի պատմամշակութային հարստությունն է, և մենք այսօր հպարտ ենք այս բազմազանությամբ: Ապագայում մենք պետք է ավելի ու ավելի շատ հոգ տանենք միմյանց մասին: Հուսով եմ, բանակցությունների և նույն կառավարության ներգրավմամբ շուտով իրավիճակը կհանդարտվի և մարդիկ կվերադառնան խաղաղ կյանքի: Դա այլընտրանք չունի»,- հայտարարել է Ադամ Շանթաձեն:

Չոխատաուրիի մունիցիպալիտետի Բուքնարի գյուղում անհամաձայնությունը մահմեդական և քրիստոնյա քաղաքացիների միջև սկսվել է երեկ: Մասնավորապես, մահմեդական համայնքի ներկայացուցիչները ցանկանում էին գյուղում սրբատեղի, իսկ քրիստոնեական համայնքի անդամները դեմ են դրան: Տարաձայնությունը վերածվեցին ֆիզիկական առճակատման: Փաստի առթիվ ներքին գործերի նախարարությունը բերման է ենթարկել մեկ անձի:

Չոխատաուրիի քաղաքապետ Իրակլի Կուճավան հայտարարել է, որ իշխանությունն ու իրավապահները կանեն հնարավորը Բուքնարի գյուղում հակամարտությունը լուծելու համար: Չոխատաուրիի քաղաքապետարանում այս րոպեներին քրիստոնյա և մահմեդական համայնքների ներկայացուցիչները հանդիպում են տարածաշրջանի նահանգապետին և մունիցիպալիտետի քաղաքապետի հետ: