Շառլ Միշել. Եվրամիությունը գնահատում է Վրաստանի հետ ամուր գործընկերությունը և կշարունակի մնալ Վրաստանի կողքին
Շառլ Միշել. Եվրամիությունը գնահատում է Վրաստանի հետ ամուր գործընկերությունը և կշարունակի մնալ Վրաստանի կողքին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորում է Վրաստանին՝ Անկախության օրվա առթիվ:

«Սրտանց շնորհավորում եմ Վրաստանին՝ Անկախության օրվա առթիվ: Եվրամիությունը գնահատում է մեր ամուր գործընկերությունը և կշարունակի բարեկամաբար մնալ Վրաստանի կողքին՝ աջակցելով Վրաստանի տարածքային ամբողջականությանը և բարեփոխումների հավակնոտ օրակարգին», – «Twitter»-ում գրել է Շառլ Միշելը: