Շալվա Նաթելաշվիլի. «NDI» և «IRI» հեղինակավոր միջազգային կազմակերպություններին խորհուրդ կտամ, դադարեն զբաղվել վարկանիշների վերլուծությամբ
Շալվա Նաթելաշվիլի. «NDI» և «IRI» հեղինակավոր միջազգային կազմակերպություններին խորհուրդ կտամ, դադարեն զբաղվել վարկանիշների վերլուծությամբ

«NDI» և «IRI» հեղինակավոր միջազգային կազմակերպություններին խորհուրդ կտամ, դադարեն զբաղվել վարկանիշների վերլուծությամբ,- այս մասին հայտարարել է «Լեյբորիստական կուսակցության» առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին:

Ինչպես նշել է Շալվա Նաթելաշվիլին, վրացական վարկանիշային վերլուծություններում այնպիսի սատանա կա, որ նույնիսկ իրենք են անհարմար զգում:

«Հեռու պահեն իրենց կազմակերպությունն այս այլանդակությունից, որի անունն է վարկանիշային հետազոտություններ և որն իրականացվում է այն անամոթ, փող որսացող սոցիալական խմբերի կողմից, որոնք գալիս են դեռևս Նիկոլոս Երկրորդի ժամանակաշրջանից: Հասարակական կարծիքի ուսումնասիրությունը դարձրել են բիզնես, որպեսզի իրենց անունը հնչի: Դադարեն իրականացնել նման հետազոտություններ և աշխատեն ժողովրդավարության զարգացման շուրջ»,- հայտարարել է Շալվա Նաթելաշվիլին: