Շալվա Նաթելաշվիլի. ԱՄՆ-ում Թրամփի դարաշրջանն ավարտվում է, համապատասխանաբար ավարտվում է նաև Բիձինա Իվանիշվիլու լոբիստի, Թրամփի փեսա Քուշների գործունեությունը Վրաստանի ուղղությամբ
Շալվա Նաթելաշվիլի. ԱՄՆ-ում Թրամփի դարաշրջանն ավարտվում է, համապատասխանաբար ավարտվում է նաև Բիձինա Իվանիշվիլու լոբիստի, Թրամփի փեսա Քուշների գործունեությունը Վրաստանի ուղղությամբ

ԱՄՆ-ում Թրամփի դարաշրջանն ավարտվում է, համապատասխանաբար ավարտվում է նաև Բիձինա Իվանիշվիլու լոբիստի, Թրամփի փեսա Քուշների գործունեությունը Վրաստանի ուղղությամբ, հայտարարել է «Լեյբորիստական կուսակցության» առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին:

«Վաղը Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախագահ Թրամփի դարաշրջանը կավարտվի, համապատասխանաբար կավարտվի Բիձինա Իվանիշվիլու լոբիստ, Թրամփի փեսա Քուշների գործունեությունը Վրաստանի ուղղությամբ, որ կարծում եմ, այդքան էլ անշահախնդիր չի անում ամեն բան, որպեսզի Վրաստանը մնա ռուս օլիգարխի ղեկավարության ներքո:

Սակայն իրենք էլ կորցրեցին իրենց բազկաթոռը, որն ունեին այս քաղաքականությամբ և այստեղ էլ կկորցնեն ամոթալի դաշնակցին»,- հայտարարել է Շալվա Նաթելաշվիլին: