Շահ Դենիզի հանքավայրից Եվրամիություն գազի մատակարարումը սկսվել է, դա մեծ առաջընթաց է էներգոանվտանգության ուղղությամբ. Գիորգի Գախարիա
Շահ Դենիզի հանքավայրից Եվրամիություն գազի մատակարարումը սկսվել է, դա մեծ առաջընթաց է էներգոանվտանգության ուղղությամբ. Գիորգի Գախարիա

Շահ Դենիզի հանքավայրից Եվրամիություն գազի մատակարարումը սկսվել է, դա մեծ առաջընթաց է էներգոանվտանգության ուղղությամբ,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, միջանցքը ներառում է Հարավային Կովկասով և Թուրքիայով մատակարարման ուղիների զարգացում, տարածաշրջանից Եվրոպա բնական գազի մատակարարման համար:

Ինչպես նշել է վարչապետը, Հարավի միջանցքը օգնում է Եվրոպայում տեղական գազի արտադրության կրճատման փոխհատուցմանը:

«Գազի հարավի միջանցքի կարևոր նպատակն է նաև, եվրոպական ընդհանուր շուկայում մրցակցության ուժեղացումը: Միևնույն ժամանակ, կապահովվի առևտրային գրավիչ և էկոլոգիապես մաքուր բնական գազի մատակարարումը Բալկանյան երկրներին, որոնք մինչ այժմ չեն օգտագործել այն կամ խիստ կախված են ռուսական գազի ներկրումից: Հարավի գազի միջանցքով, Ադրբեջանում գտնվող «Շահ Դենիզ» հանքավայրից Թուրքիա և Եվրամիության երկրներ գազը կմատակարարվի՝ Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի և Ալբանիայի տարածքով: Այն կսպասարկի յոթ երկրներին և Թուրքիայի 10 խոշոր գնորդներին: Վրաստանը, ներկայիս միջկառավարական և ընդունող երկրների համաձայնագրերի և համապատասխան գնման պայմանագրերի համաձայն, Հարավկովկասյան գազատարի նախագծից գազ կստանա զեղչված գներով ՝ շուկայականից մոտ 2 անգամ ցածր գնով: Գազի պայմանագիրը թույլ է տալիս տարեկան արդյունահանել գազի ծավալի մինչև 5%-ը: Պայմանագիրն ուժի մեջ է մինչև  2066 թվականը: Գազի լրացուցիչ պայմանագիրը գործում է մինչև 2026 թվականը, և Վրաստանը, այս պայմանագրով, տարեկան կստանա մինչև 500 միլիոն խորանարդ մետր գազ»,- այս մասին նշված է վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել է վարչապետը, էլ ավելի կարևոր է այն քաղաքական էֆեկտը, որը հաջորդեց Հարավի գազի միջանցքի զարգացմանը:

«Եթե մինչ այժմ Վրաստանը միայն տարածաշրջանային նշանակության գազի տարանցիկ երկիր էր, ադրբեջանական գազը մատակարարում էր Թուրքիա և ռուսական գազը տարանցում էր Հայաստան, ապա այժմ այն ​​դարձել է միջազգային դերակատար: Այսուհետ երկրի տարածքում արտահանվող գազը կարևոր դեր է ունենալու միջազգային, հիմնականում Եվրամիության էներգետիկ շուկաների դիվերսիֆիկացման և մատակարարման անվտանգության բարձրացման գործում:

Հարավային գազի միջանցքը բաղկացած է երեք խողովակաշարերից `«Հարավկովկասյան գազատարի ընդլայնում» (SCPX), «Տրանսանատոլիական գազատար» (TANAP) և «Տրանսադրիատիկ գազատար (TAP): «Հարավային գազի միջանցքի ամենակարևոր բաղադրիչներից մեկը` Անդրանատոլիական գազատարի նախագիծը (TANAP), անցյալ տարի բացվել են՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը»: