Շաբաթ օրը կանցկացվի մեծամասնության և նախարարների կաբինետի արտագնա նիստ
Շաբաթ օրը կանցկացվի մեծամասնության և նախարարների կաբինետի արտագնա նիստ

Շաբաթ օրը տեղի կունենա մեծամասնության և նախարարների կաբինետի արտագնա նիստ:

Ինչպես լրագրողներին ասաց «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն, հանդիպմանը կքննարկվեն ապագա ծրագրերը:

«Հատկապես, խոսքը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի 10-ամյա գործողությունների ծրագրի մասին է, որի վրա աշխատում են նախարարների կաբինետի անդամներն ու համապատասխան փորձագետները: Մենք կունենանք քննարկում այս կոնկրետ ծրագրի վերաբերյալ:

Մեզ պետք է մեկ մեծ աշխատանքային օր, որտեղ մենք կխոսենք, կքննարկենք, շատ հարցեր պետք է վերանայվեն մինչ վարչապետ Ղարիբաշվիլին կգա խորհրդարան», – ասաց Մամուկա Մդինարաձեն: