Շարունակվում է Թբիլիսիի «Մետաքսե ճանապարհ» վեհաժողովը
Շարունակվում է Թբիլիսիի «Մետաքսե ճանապարհ» վեհաժողովը

Շարունակվում է Թբիլիսիի «Մետաքսե ճանապարհ» վեհաժողովը: Ժամը 10:00-ին «Բիլթմոր» հյուրանոցում վեհաժողովի մասնակիցներին խոսքով դիմելու է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Բացի այդ, խոսքով ելույթ են ունենալու Եվրոպայի ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակը և SRCIC-ի նախագահ Լյու Ջյանժոնգը:

10:15-ին սկսվելու է բանավեճ «օգտագործիր ներդրումային հնարավորությունները» խորագրով, որին մասնակցելու է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Քումսիշվիլին:

Հիշեցնենք, Թբիլիսիի «Մետաքսե ճանապարհ» վեհաժողովը բացվել է երեկ օպերայի և բալետի թատրոնում:

Միջոցառմանը մասնակցելու համար Թբիլիսի են այցելել 34 երկրի պաշտոնական պատվիրակության անդամներ և  60-ից ավելի երկրի մոտ 2000 պատվիրակ:

Վեհաժողովին մասնակցում են նաև տեղացի և արտասահմանցի գործարարներ:

Միջոցառումը անց է կացվում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի նախաձեռնությամբ:

Հատկանշական է, որ Թբիլիսիի «Մետաքսե ճանապարհ» վեհաժողովը լուսաբանելու համար Թբիլիսի է ժամանել մոտ 100 լրագրող, այդ թվում են՝ Euronews, BBC, Bloomberg, Deutsche Welle, The Economist, Al Jazeera, The Guardian-ի լրագրողներ: