Սգո այս բարդ պահին Լիբանանի ժողովրդին ցանկանում եմ ուժ և դիմացկություն
Սգո այս բարդ պահին Լիբանանի ժողովրդին ցանկանում եմ ուժ և դիմացկություն

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունին արձագանքել է «թվիթեր» սոցիալական ցանցի պաշտոնական էջում:

Կառավարության ղեկավարը ցավակցություն է հայտնում կատարվածի կապակցությամբ և մաղթում, որ Լիբանանի ժողովուրդը լինի ուժեղ և դիմացկուն:

«Ես խորապես ցավում եմ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որի հետևանքով զոհվեցին տասնյակ մարդիկ և հազարավոր մարդիկ վիրավորվեցին: Սրտանց ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին: Ցանկանում եմ, որ Լիբանանցիները լինեն ուժեղ և դիմացկուն»,- գրել է վարչապետը:

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի մոտակայքում պայթյունը տեղի է ունեցել երեկ:

Թողնել մեկնաբանություն