Սեզոնային գրիպը դեռ չի գրանցվում, այն ինչ շրջանառվում է 90 տոկոս կորոնավիրուսն է. Պաատա Իմնաձե
Սեզոնային գրիպը դեռ չի գրանցվում, այն ինչ շրջանառվում է 90 տոկոս կորոնավիրուսն է. Պաատա Իմնաձե

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Պաատա Իմնաձեն հայտարարում է, որ երկրում սեզոնային գրիպը դեռ չի շրջանառվում և սովորական մրսածության դեպքերի մեծ մասը կորոնավիրուսն է:

Ինչպես Իմնաձեն հայտարարել է համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում, այս փուլում երկրում հայտնաբերվում են փոքր քանակությամբ տարբեր տեսակի, պակաս ծանր վիրուսներ:

«Դեռ սեզոնային գրիպ չէ: Այսօր ինչ շրջանառվում է, 90 տոկոսը «կովիդ» է: Շատ քիչ էր հին կորոնավիրուսը, որսացել ենք նաև բոկավիրուս, դա նույնպես մրսածություն առաջացնող վարակներից մեկն է, կա նաև ռինովիրուս: Դրանք շատ աննշան քանակությամբ են: Գործնականում այժմ բոլոր մրսածությունները «կովիդ» են»,- հայտարարել է Իմնաձեն: