Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը կայցելի Վրաստան
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը կայցելի Վրաստան

Սևծովյան տնտեսական համագործակցության (BSEC) գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն կայցելի Վրաստան: Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության հաղորդմամբ, հոկտեմբերի 17-19-ը Վրաստան կատարելիք այցի շրջանակներում Լազար Կոմանեսկուն հանդիպում կունենա Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ:

«Հանդիպմանը կքննարկվեն Սև ծովի ավազանի ներսում տնտեսական համագործակցության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության իրավիճակը:

Բացի այդ, այցի շրջանակներում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը հանդիպում կունենա Վրաստանի խորհրդարանում` Մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի հետ: Հարկ է նշել, որ 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը Վրաստանը BSEC-ի նախագահ երկիրն է»,- ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ: