Սև ծովում ՆԱՏՕ-ի ուժերի հզորացումը խարխլում է կայունությունը տարածաշրջանում, Ռուսաստանը ստիպված է համապատասխանաբար արձագանքել դրան. Մարիա Զախարովա
Սև ծովում ՆԱՏՕ-ի ուժերի հզորացումը խարխլում է կայունությունը տարածաշրջանում, Ռուսաստանը ստիպված է համապատասխանաբար արձագանքել դրան. Մարիա Զախարովա

Սև ծովում ՆԱՏՕ-ի ուժերի հզորացումը խարխլում է կայունությունը տարածաշրջանում, Ռուսաստանը ստիպված է համապատասխանաբար արձագանքել դրան,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, Մարիա Զախարովան:

Նրա խոսքով, դաշինքը ընդլայնում է իր գործունեության տարածքը Սև ծովում և ներքաշում է այնպիսի երկրների, ինչպիսիք են Ուկրաինան ու Վրաստանը: Զախարովայի հայտարարությամբ, ՆԱՏՕ-ն զորավարժությունների միջոցով խրախուսում է այդ երկրներին դիմակայել Ռուսաստանին:

«Ավելանում է ՆԱՏՕ-ի երկրների ռազմածովային նավերի մուտքի քանակը Սևծովյան դաշնակիցների և գործընկերների նավահանգիստներ, հետախուզական ինքնաթիռների թռիչքները, անօդաչու թռչող սարքերը Ռուսաստանի սահմանի երկայնքով: Արդիականացվում են Բուլղարիայի և Ռումինիայի ենթակառուցվածքները և նրանց տարածքում հարձակողական զենք է տեղադրվում: Զորավարժությունների ընթացքում սցենարներ են մշակվում, որոնք նախատեսում են հարվածներ Ռուսաստանի տարածքին, ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչներով, որոնք կարող են միջուկային մարտագլխիկներ տեղափոխել»,- հայտարարել է Զախարովան:

Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի նման ակտիվությունը լուրջ մտահոգության պատճառ է Ռուսաստանի համար: