Սև ծովի ափին փրկել են վեց մարդու կյանք - փրկարարները կիրառել են հատուկ ԱԹՍ (վիդեո)

Այսօր առավոտից փրկարարները Սև ծովի առափնյա գոտում փրկել են վեց մարդու կյանք,- այս մասին նշված է ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հայտարարությունում:

Գերատեսչության տեղեկությամբ, փրկարարական միջոցառումներին ներգրավված են հատուկ փրկարարական տեխնիկան և դրոնը (ԱԹՍ):

«Սև ծովի առափնյա գոտում, Աջարիայի, Գուրիայի և Սամեգրելոյի տարածքում 3-4 բալ փոթորիկ է: Արգելվում է մտնել ծովը: Բարձրացվել են կարմիր դրոշները և փրկարարները հանգստացողներին զգուշացնում են, չմտնել ջուրը:

Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հանգստացողներին կոչ է անում, ենթարկվել փրկարարների հրահանգներին և պահպանել անվտանգության նորմերը, փոքրահասակ երեխաներին չթողնել առանց ուշադրության, չմտնել ջուրը ոգելից խմիչքի ազդեցության տակ և խումհարի ժամանակ»,- հայտարարում են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում:

Գերատեսչության տեղեկությամբ, երբ լողալը լինի թույլատրելի, կբարձրացվեն սպիտակ դրոշներ: