Սև ծով է մտել ամերիկյան արշավախմբի նավը. «Բոսֆորուս Օբսերվեր»
Սև ծով է մտել ամերիկյան արշավախմբի նավը. «Բոսֆորուս Օբսերվեր»

Սև ծով է մտել ամերիկյան արշավախմբի նավը: Այս մասին լուրը տարածում է «Բոսֆորուս Օբսերվեր» կայքը, որը վերահսկում է Բոսֆորի նեղուցում նավերի տեղաշարժը:

«Յումա» (USNS Yuma) նավը օգտագործվում է ռազմական ուժի, բեռների և ռազմական տեխնիկայի տեղափոխման համար: Նա կարող է տեղափոխել նաև «Աբրամս» տիպի տանկեր:

Նավը հաճախ օգտագործվում է զորքերին մատակարարման և մարդասիրական գործողություններ իրականացնելու համար: