Սեուլից Թբիլիսի իրականացվում է առաջին ուղիղ ավիաչվերթը (ֆոտոշարք)
Սեուլից Թբիլիսի իրականացվում է առաջին ուղիղ ավիաչվերթը (ֆոտոշարք)

Սեուլից Թբիլիսի այս րոպեներին իրականացվում է առաջին կանոնավոր չվերթը: Հարավային Կորեայից Վրաստան, Korean Air ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռով, տեղափոխում են 200 զբոսաշրջիկի:

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ինքնաթիռը վայրէջք է կատարելու ժամը՝ 17:35-ին:

Ինքնաթիռում է գտնվում Հարավային Կորեայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Օթար Բերձենիշվիլին, որը սոցիալական ցանցում տեղադրել է Սեուլի օդանավակայանում նկարահանված լուսանկարները:

Korean Air-ը չարտերային թռիչքներ է կատարելու նաև մայիսի 24-ին և 31-ին: