Սեուլի հանրակացարաններից մեկում հրդեհի հետևանքով զոհվել է յոթ մարդ
Սեուլի հանրակացարաններից մեկում հրդեհի հետևանքով զոհվել է յոթ մարդ

Սեուլում, հանրակացարաններից մեկում հրդեհի հետևանքով զոհվել է յոթ մարդ: Տուժել է ավելի քան 20 անձ:

Տարածված տեղեկությամբ, կրակը բռնկվել է շենքի երրորդ հարկում և իսկույն տարածվել ամբողջ շենքով: Տեղում մոբիլիզացված է 52 հրշեջ անձնակազմ և 173 հրշեջ:

30 տարի առաջ կառուցված շենքը հագեցած չէր կրակմարիչ միջոցներով: