Հայաստանի խորհրդարանը երկրի վարչապետի պաշտոնում հաստատել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանին: 105 անդամ ունեցող օրենսդրական մարմնում, Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն կողմ է քվեարկել 77 պատգամավոր, դեմ է եղել 18-ը:
Հայաստանի սահմանադրության համաձայն, վարչապետը հնգօրյա ժամկետում պետք է ներկայացնի նախարարների կաբինետի կազմը:
2015 թվականին իրականացրած սահմանադրական բարեփոխումների արդյունքում, Հայաստանի Հանրապետությունը նախագահական կառավարումից անցել է խորհրդարանականի: Ապրիլի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ, Արմեն Սարգսյանի երդմնակալությունը: Արմեն Սարգսյանը դարձել է Հայաստանի առաջին նախագահը, ում ընտրել է ոչ թե բնակչությունը, այլ երկրի խորհրդարանը՝ազգային ժողովը: Նախագահի երդմնակալությունից հետո, Հայաստանի Հանրապետության իշխող հանրապետական կուսակցությունը, վարչապետի պաշտոնում ներկայացրել է նախկին նախագահ, Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2008-2018 թվականներին: Մինչ այդ, նա մեկ տարի զբաղեցնում էր Հայաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը (2000-2007):