«Սերգո Փարաջանովը և նրա թբիլիսյան ժառանգությունը» ֆիլմի շնորհանդեսը

«Բազմերանգության ծրագրի շրջանակներում» Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանում տեղի է ունեցել Նինո Գելովանու «Սերգո Փարաջանովը և նրա թբիլիսյան ժառանգությունը» ֆիլմի շնորհանդեսը, որին ներկա էին հաշտեցման և քաղաքացիական համահավասարության հարցերով պետական ապարատի փոխնախարար Լիա Գիգաուրին և Թբիլիսիի պետական համալսարանի պրոռեկտոր Նինո Օկրիբելաշվիլին: