Սերգեյ Լավրովը հայտարարում է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հաստատված պատժամիջոցները անօրինական են
Սերգեյ Լավրովը հայտարարում է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հաստատված պատժամիջոցները անօրինական են

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարում է, որ Ամերիկայի Միացյալ նահանգների կողմից Իրանի դեմ հաստատված պատժամիջոցները անօրինական են և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումների կոպիտ խախտում:

Սերգեյ Լավրովի խոսքերով, վերջնագրերի վրա հիմնված քաղաքականությունը և միակողմանի պահանջները առանց արդյունքի են:

ԱՄՆ-ն Իրանի համար կրկին գործի է դրել 2015 թվականի միջուկային համաձայնագրով հանված պատժամիջոցները: Պատժամիջոցները գործի են դրվել նոյեմբերի 5-ից: Պատժամիջոցները առաջին հերթին վերաբերում են նավթի և բանկային ոլորտներին: Ինչպես հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն, Իրանի դեմ հաստատված պատժամիջոցները վերաբերելու են 600 -ից ավել ֆիզիկական և իրավաբանական անձանց: