Սերգեյ Լավրովը և Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Սիրիայի հյուսիսում գոյություն ունեցող իրավիճակը
Սերգեյ Լավրովը և Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Սիրիայի հյուսիսում գոյություն ունեցող իրավիճակը

Սերգեյ Լավրովը և Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Սիրիայի հյուսիսում գոյություն ունեցող իրավիճակը:

Ինչպես փոխանցում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, կողմերը քննարկել են Սիրիայում հակամարտության կարգավորման և իրավիճակի կայունացման ճանապարհներին վերաբերող հարցեր:

ՌԴ արտգործնախարարությունում ասել են նաև, որ Լավրովը և Թիլերսոնը պայմանավորվել են, որ այս գործընթացը պետք է ընթանա ՄԱԿ-ի միջնորդությամբ: Դիվանագետները զրուցել են նաև Սոչիում կայանալիք Սիրիայի հարցով բանակցությունների օրակարգի շուրջ: Հիշեցնենք, Ռուսաստանի նախաձեռնությամբ Սիրիայի կառավարության և ընդիմության ներկայացուցիչների հանդիպումը կայանալու է Սոչիում հունվարի վերջին: