Սերբիայի նախագահի պաշտոնաթողության պահանջով Բելգրադում տեղի է ունեցել բողոքի ցույց
Սերբիայի նախագահի պաշտոնաթողության պահանջով Բելգրադում տեղի է ունեցել բողոքի ցույց

Բելգրադում Սերբիայի նախագահ, Ալեքսանդր Վուչիչի պաշտոնաթողության, արդար ընտրությունների անցկացման և մամուլի ազատության պահանջով տեղի է ունեցել բողոքի ցույց:

Նախագահի դեմ բողոքի ակցիաները Սերբիայում ընթանում են արդեն 13 շաբաթ:

Ցուցարարներին աջակցում է խոշոր ընդիմադիր «դաշինք Սերբիայի համար» միավորումը, որը միավորում է մոտ 30 կուսակցություն և շարժում:

Անցած տարի դեկտեմբերին Սերբիայի նախագահ, Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ ցուցարարների առջև զիջումների չի գնալու, նույնիսկ եթե փողոց դուրս գա հինգ միլիոն մարդ: Նշված հայտարարությունից հետո ցուցարարները պաստառ են բռնել «հինգ միլիոնից մեկը» գրառմամբ: